...

Ավինյանը բաց թողեց իր շանսը

Ավինյանը բաց թողեց իր շանսը

Տիգրան Ավինյանը Սուրմալուում էր, որտեղից էլ սկսեց իր քարոզարշավը։ Նա չթաքցրեց, որ դեպքի վայր է այցելել նաև որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու։ 

Տնաշենը մի քանի օր առաջ պետք է շտապեր ողբերգության էպիկենտրոն։ Ոնց որ պատերազմի օրերին էր կամուֆլյաժը հագած ապահով ապաստարաններում սրճում, նույն ձևով կարող էր գալ ու դառնալ թիվ մեկ կամավորը կամ փրկարարը։ Զինվորական զգեստի փոխարեն կարող էր պատառոտել զգեստները, մրոտել դեմքը, քերծվածքներ առաջացնել ձեռքերին ու դրանք բինտով փաթաթել՝ տեղ-տեղ արյան հետքեր ստանալով։ Ոնց էլ չլիներ, լրագրողները կֆիքսեին նրան, ու լուսանկարը կհայտնվեր լրատվամիջոցներում, սոցցանցերում, վարչապետի դայջեստներում և այլն։ Առանց խոսքի՝ գործով կմեկնարկեր իր քարոզարշավը։ Թե չէ, հիմա մի քիչ անբնական ստացվեց․ ոչ սգալը կարողացավ բեմադրել, ոչ էլ՝ սեփական քարոզարշավի բացումը հաջողեց։ 

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2395 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ