...

Դուք էն ասեք. Պուտինը, Պուտինն ի՞նչ է ասում

Դուք էն ասեք. Պուտինը, Պուտինն ի՞նչ է ասում

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել ՀՀ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որում ասված է. «Այս օրհասական պահը ամենակարևոր փորձությունն է իշխանության համար ցույց տալու՝ արդյոք իրենք ունակ են վեր կանգնել նեղ քաղաքական շահերից, դրսևորել բարձր գիտակցություն՝ երկրին տալով խաղաղվելու, քաղաքական ուժերին՝ իրենց անցած ուղին վերաիմաստավորելու ու ապագայի տեսլական ձևավորելու, ժողովրդին էլ՝ հանդարտ պայմաններում նոր իշխանություն ձևավորելու հնարավորություն:
Հուսով եմ՝ վարչապետը իր մեջ կգտնի համարձակություն՝ կայացնել հեռանալու որոշում՝ ի շահ մեր երկրի ապագայի»:

«ՉԻ». Կյանքը տենց բան է. 2,5 տարի առաջ Կարեն Կարապետյանը քրեակատարողական հիմնարկ էր գնում՝ Նիկոլ Փաշինյանին համոզելու, որ Սերժ Սարգսյանից հետո ինքը մնա վարչապետ: Փաշինյանը մերժեց այդ առաջարկը: Կարեն Կարապետյանն էլ հրաժարական տվեց, հետո-ն արդեն գիտեք:

Հիմա Կարեն Կարապետյանը նորից է համոզում Նիկոլ Փաշինյանին՝ այս անգամ արդեն վարչապետի պաշտոնից հրաժարվելու համար: 2,5 տարում հասանք սրան: 

Ուղղակի մի տարբերություն կա. եթե 2018-ին Նիկոլը մերժեց Կարեն Կարապետյանի առաջարկը, քանի որ կար ժողովրդի աջակցությունը վայելող ընդդիմադիր գործիչ, այսինքն՝ ինքը, Նիկոլը, ապա հիմա երևի նորից մերժի, քանի որ կա ժողովրդի աջակցությունը չվայելող գործիչ, այսինքն՝ Վազգեն Մանուկյանը: Հայրենիքը փրկելու համար նախ պետք է այդ հայրենիքում բնակվողների մոտ քչից-շատից հեղինակություն ու հարգանք ունենալ, իսկ 1 տոկոսանոց ռեյտինգով դա դժվար է:

Հ.Գ. Այ մարդ, էս սաղ լիրիկա է, դուք ասեք՝ Պուտինն ի՞նչ է ասում կամ ի՞նչ է որոշել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1182 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ