...

Դուք մանդատ վայր դնողը չեք

Դուք մանդատ վայր դնողը չեք

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար են խորհրդարանի գործիքակազմից օգտվում: «Հիմա վաղը առավոտ, որ մանդատը վայր դնենք, պայքարին օգուտ կտա՞: Եթե հա, առավոտ դնում ենք»:

«ՉԻ». Դաշնակ, և հանկարծ հրաժարվի՞ պատգամավորական մանդատից: Այդպես չի լինում: Այսինքն՝ լինում է այն դեպքում, եթե այդ պատգամավորը որոշում է բիզնեսով զբաղվել կամ պաշտոն ստանալ:

Հետաքրքիրն այն է, որ դաշնակները միշտ այս պատճառաբանությունն են բերում: Երիտթուրքերի հետ դաշինք են կազմում, ասում են՝ դե, խորհրդարանի գործիքակազմից օգտվում ենք, որ պայքարենք հանուն հայ ժողովրդի: Օրինակ: 

Քոչարյանը իրենց խորհրդարան է մտցնում, ընդ որում՝ արդեն որերորդ անգամ, ասում են՝ դե, գիտեք, պետք է գործիքակազմից օգտվենք, որ... ասենք, Հայաստանը փրկենք: 

Ցանկացած իշխանություն գիտի և լավ է յուրացրել այդ օրենքը. դաշնակին մանդատ ու պաշտոն տվեցիր, հաշվի, որ մի չորս տարի պրոբլեմ չի ունենա: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1833 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ