...

Դրա համար էլ ում որտեղ բռնում՝ անհամաչափ սեր են կիրառում

Դրա համար էլ ում որտեղ բռնում՝ անհամաչափ սեր են կիրառում

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը հայ հանրությանը երկար-բարակ բացատրել է, թե որն է իր և իր ընկերների պատկերացրած հայրենասիրությունը․ որ վարորդները «մարգատը» միացնեն, որ փողոցի լյուկերը մի 10 սմ բարձր կամ ցածր չլինեն, որ խանութներում չխաբեն, որ մարդիկ նորմալ հերթ կանգնեն, որ «կաֆելչիկները» փինաչիություն չանեն և այլն։ Հայրենիքն էլ առաջին հերթին մարդիկ են, «ոչ թե քարը, սարը, շենքը, թուփը, այլ մարդիկ, ու հայրենիքը սիրել՝ նշանակում է սիրել էդ երկրի մարդկանց ու ամեն ինչ անել, որ մարդիկ երջանիկ ապրեն»։

Համաձայնվեք՝ շատ հարմար դիրքորոշում է։ Ըստ այս տրամաբանության, եթե թշնամին «քարը, սարը, շենքը, թուփը» գրավում կամ «սահմանազատում» է՝ էդ հեչ, չէ՞ որ դա հայրենիք չէ։ Կարևորը՝ որ բռնի տեղահանվածները գաղթեն ասֆալտապատ ճանապարհներով և անպայման «մարգատը միացնեն», սիգարետը գետնին չգցեն ու այդքանով իսկ իրենց երջանիկ համարեն։ Եվ եթե այդքանից հետո իրենք իրենց երջանիկ չեն համարում՝ մեղքն իրենցն է։ Իսկ իշխանությունների միակ գործառույթը, ուշադրություն դարձրեք, «էդ երկրի մարդկանց» սիրելն է։ Դրա համար էլ ում որտեղ բռնում՝ սիրում են, երբեմն էլ նույնիսկ անհամաչափ սեր են կիրառում։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2631 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ