...

Արտառոց ոչինչ չկա

Արտառոց ոչինչ չկա

Լրագրող և խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը ՔՊ խմբակցության երկու պատգամավորների հետ է, և գրել. «Հիմա ասացեք խնդրեմ, դավաճանը Նիկոլն է, թե Նիկոլին դավաճան հայտարարելու անվան տակ, Նիկոլին տապալելու մանդատ ստացած Արմեն Գևորգյանը, որը ախպերավարի պայեզդկեքի է գնում ու լրիվ ախպերական նկարվում Նիկոլի թիմակիցներ ֆեյք հանրապետական Պապոյան Գևորգի և Պողոսի հարևան Բաբկենի հետ։ Յախք արա։ Ու դեռ համարձակվում եք էսպիսի մանդատակիր ժեխ ունենալով մարդկանց ժեխ համարել»:

«ՉԻ». Հիշում ենք, որ երբ ժամանակին Նիկոլ Փաշինյանը թռավ ՀԱԿ-ից ու ԱԺ ՀԱԿ խմբակցությունից, իբր ՀԱԿ-ը շեղվել է ընդդիմադիր ուղուց, համագործակցում է իշխանությունների հետ, դրանից հետո պարբերաբար շփվում էր նույն իշխանական պատգամավորների հետ, նրանց հետ մասնակցում տարբեր միջոցառումների, համատեղ լուսանկարվում: 

Ասում էին՝ հետները համագործակցում է, ինչի համար ամոթանք էին տալիս, թե դրա մեջ ինչ կա: Հետո պարզվեց, որ մեջը լավ էլ լիքը բան կա: 

Հիմա Քոչարյանի համակիրները զայրացած են քոչարյանական պատգամավորի վրա, որը բարձր տրամադրությամբ լուսանկարվել է իշխանական պատգամավորների հետ: Դրա մեջ վատ բան չկա. ժամանակները փոխվել են, բայց դերերը մնացել են նույնը: Ինչպես և մանդատները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   23263 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ