...

Ունիվերսալ «կռուտիտի» հեղինակային իրավունքը

Ունիվերսալ «կռուտիտի» հեղինակային իրավունքը

Իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարել է, թե առաջ հոսանքի ու ջրի թանկացումները հիմնավորված չէին, իսկ հիմա հիմնավորված են։ Մարդը ճիշտ է ասում, կարևորը ոչ թե կատարված փաստն է, այլ հիմնավորումը։ Ու քանի որ թանկացումները հիմնավորված են՝ մարդիկ դրա արդյունքում չեն աղքատանա։ Ավելի ճիշտ՝ կաղքատանան, բայց դա կլինի հիմնավորված աղքատացում։ 

Ի դեպ, Բաբկեն Թունյանն իր կամքից անկախ ունիվերսալ «կռուտիտ» է հորինել։ Օրինակ՝ առաջ սեփական տխմար թիմակիցներին բարձր պաշտոններ վստահելը հիմնավորված չէր, իսկ հիմա հիմնավորված է, առաջ քաղաքական ընդդիմախոսներին բանտերը լցնելը հիմնավորված չէր, իսկ հիմա հիմնավորված է, կամ հակառակը՝ առաջ իշխանություններին հայհոյելը հիմնավորված էր, իսկ հիմա հիմնավորված չէ․․․ Ափսոս միայն, որ Բաբկեն Թունյանին հազիվ թե պարգևատրեն այս ունիվերսալ «կռուտիտի» գաղափարի համար։ Հեղինակային իրավունքն ամեն դեպքում Ջորջ Օրուելինն է։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1952 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ