...

Դրանց բոլորին պետք է վառել, քոքահան անել

Դրանց բոլորին պետք է վառել, քոքահան անել

Կառավարության այսօրվա նիստում ճանապարհաշինական խնդիրները քննարկելու ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հուշարձանների պահպանության ու բարեկարգման խնդրին, ասել է. «Այս թեմայի հետ կապված ուղղակի առնչություն չունեցող մեկ դիտարկում, որովհետև Ստեփանավան-Ագարակ-Յաղդան ճանապարհի մասին է խոսքը: Դա Ստեփանավանից դեպի Ալավերդի, Օձուն տանող ճանապարհն է: Ասածս վերաբերում է հենց այն հատվածին, որտեղ նորոգում է տեղի ունենում: Վերջերս այդ ճանապարհով անցնում էի և նկատեցի, որ ճանապարհին կա բավական հին կամուրջ և երթևեկելիս, օրինակ, այդ կամուրջը մի պահ երևում է, հետո հաջորդ պահին անցնում է ծառերի հետևը: Սա այն դեպքն է, որ պետք է չխնայել և ծառերը կտրել»:

«ՉԻ». Այ, հիմա հասկանում ենք, թե ինչու են ուզում Հիսուսի արձանը Հատիսի վրա ցցել. որ ծառերից բարձր լինի, ամբողջ տեսքով երևա: Հալալ է, լավ են մտածել: Ընդհանրապես, հիմա ով ինչ Հիսուս, խաչ, բան... ուզում է դնի, միանգամից սարի գագաթներից մեկի վրա թող դնի: Որ բոլոր կողմերից երևա: 

Իսկ որտեղ ծառերը խանգարում են մեր պատմամշակութային հուշարձաններին, պետք է ասֆալտին փռել: Օրինակ՝ էդ ի՞նչ է, էդ Հաղարծինի վանքի վիճակը: Բան չի երևում, սաղ չորս կողմը ծառեր են: Էդ անտառը պետք է այդտեղից հավաքել, տանել: 

Մի խոսքով, ծառերը շատ են խանգարում մեր տուրիզմին:

Հ.Գ. Վերնագրում նկատի ունենք ծառերին, ուրիշ բան չմտածեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6917 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ