...

Դրոշի նկատմամբ մեղքի գիտակցումը

Դրոշի նկատմամբ մեղքի գիտակցումը

Կառավարությունը որոշել է խստացնել Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներից մեկի՝ պետական դրոշի վերաբերյալ ներկայացվող պահանջները և դրանք խախտելու համար տուգանքներ սահմանել։

Նիկոլ Փաշինյանը հոգու խորքում գուցե ցանկացել է ինչ-որ լավ բան անել, բայց՝ ստացվել է ինչպես միշտ։ Այսինքն, անկապ չափորոշիչներ է սահմանել՝ առանց հետևանքները հաշվի առնելու։ Օրինակ՝ մտքով անցե՞լ է, որ այդ «խստացումներից» հետո որևէ միջազգային հանդիպման կամ բանակցությունների ժամանակ սեղանին չի կարող ՀՀ դրոշ դրվել, որովհետև դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից առնվազն երկուսուկես մետր բարձրության վրա։ Կամ՝ հասկացե՞լ է արդյոք, որ այդպիսով փաստացի արգելում է ՀՀ դրոշի տեղադրումը ցանկացած շենքում, որտեղ առաստաղի բարձրությունը 3 մետրից պակաս է։ Իսկ ահա մյուս պահանջները՝ որ դրոշը պիտի լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված, միանգամայն տրամաբանական են։ 

Այլ հարց է, որ քանի որ Նիկոլ Փաշինյանն իր լուսանկարն էլ է համարում պետության խորհրդանիշ՝ կարող է պահանջել նաև, որ այսուհետ իր լուսանկարները նույնպես լինեն ամբողջական (հասակով մեկ), չգունաթափված, իսկ ինքը դրանցում պատկերվի լողացած, մաքուր թրաշված ու կոկիկ հագնված։ Տուգանքներն էլ, դե․․․ ինչ կտաք՝ կտաք, բայց՝ անձամբ իրեն։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   316 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ