...

Ե՞րբ իմացաք միջազգային կոնսենսուսի մասին

Ե՞րբ իմացաք միջազգային կոնսենսուսի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ասել է հետևյալը. «Իմ վարած քաղաքականությունը եղել է հետևյալը. փորձել չհամաձայնել այդ ամեն ինչի հետ, փորձել փոխել տրամաբանությունը: Ցավոք, այո, դա մեզ չի հաջողվել, որովհետև մենք կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ եղել է միջազգային կոնսենսուս՝ տարածքներն առանց որևէ նախապայմանի Ադրբեջանին հանձնելու մասով: Մենք չենք կարողացել փոխել այս տրամաբանությունը և գուցե մեր հնարավորությունները ճիշտ չենք գնահատել»:

«ՉԻ». Օֆֆ: Լավ, մի հարց է առաջանում. իսկ տարածքների մասով միջազգային կոնսենսուսը պատերազմի ընթացքո՞ւմ է առաջացել, թե՞ մինչև պատերազմը: Գուցե ա´յս հարցին պատասխանի Նիկոլ Փաշինյանը:

Կոնսենսուսը ոնց որ թե եղել է արդեն 1997 թվականին, հակառակ դեպքում փուլային, փաթեթային տարբերակներում այդ մասին խոսք լինել չէր կարող, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իր հայտնի հոդվածում դրա մասին չէր հիշատակի: 

Այսինքն՝ այդ կոնսենսուսը օդից չի եկել: Այն եղել է, այն թղթի վրա գրած էր, դա Ռոբերտ Քոչարյանն էլ գիտեր, Սերժ Սարգսյանն էլ, բոլորն անխտիր: Այլ բան է, որ հենց այս մարդիկ տարածքներ՝ խաղաղության և անվտանգության դիմաց բանաձևը պատրվակ դարձնելով, 1998-ին հեղաշրջում իրականացրեցին:

Այսինքն՝ այս խոսքերով Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ միջազգային հանրությանը դեմ է դուրս եկել, պարզապես չի ստացվել: Դե, պատահում է: 

Ու մի հատ էլ ասում է՝ ԳՈՒՑԵ մեր հնարավորությունները ճիշտ չենք գնահատել: Դա էլ է, էլի, հետաքրքիր, թե այդ ինչ «գուցե» է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1065 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ