...

Էդ ո՞ւմ կուկուռուզին եք վայիս ըլնում, արա՛

Էդ ո՞ւմ կուկուռուզին եք վայիս ըլնում, արա՛

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատերը, տնօրենն ու գլխավոր հաշվապահը ձերբակալվել են, որովհետև 2019-23 թթ ընթացքում հարկերը թաքցնելու միջոցով պետությանը պատճառել են մոտ 4․128 մլն դրամի վնաս։ 

Ահավոր հանցագործություն է, իհարկե։ Ուղղակի սահմռկեցուցիչ։ Չորս տարվա ընթացքում պետությունից գողացել են 10,7 միլիոն դոլար։ Տարեկան համարյա 2,7 միլիոն դոլար, կամ օրական՝ մոտ 7 հազար։ Եթե, իհարկե, հավատանք իրավապահ մարմիններին։ 

Բայց հլը մի րոպե․․․ Պետությունը «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին, կամ պարզ ասած՝ «կառավարական դաչեքին», որտեղ «ապրում և ստեղծագործում է» Նիկոլ Փաշինյանը, պետբյուջեից հատկացնում է տարեկան 1,4 միլիոն դոլար, կամ օրական՝ մոտ 4 հազար։ Հիմա հասկացա՞ք «Նոր Զովքի» հանցանքի ողջ խորությունը։ Փաստորեն եթե այդ սրիկաները հարկերը չթաքցնեին՝ ժողվարչապետը կարող էր համարյա կրկնակի բարելավել իր կենցաղային պայմանները, սելֆիների համար նախատեսված լոգարանի կաֆել-մետլախը փոխել (հասկանալի է՝ թղթի վրա) ոչ թե ամիսը մեկ, այլ ամեն շաբաթ, և նույնիսկ ոչ թե կարտոֆիլով, այլ մսո՛վ «պեռաշկի» վայելել կորուսյալ Հայրենիքի զանազան գեղատեսիլ վայրերում։ 

Այնպես որ՝ «Նոր Զովքի» դավադիր փամփուշտը բոլորի՛ս սրտերին է արձակված։


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   617 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ