...

Էդմոն Մարուքյանը «սպառնըմ ա»

Էդմոն Մարուքյանը «սպառնըմ ա»

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել է, թե «Հայաստանի ընդդիմադիր և փորձագիտական շրջանակները» ներսից օգնում են Ադրբեջանին։ Ասվածի բովանդակությունը մոտավորապես սա է՝ ամեն ինչ նորմալ էր ընթանում, մեկ էլ հանկարծ այդ շրջանակները սկսեցին խոսել, թե իշխանությունները մտադիր են հանձնել Բերձորն ու Աղավնոն, իշխանությունները ստիպված եղան անդրադառնալ այդ հարցերին, Ադրբեջանն էլ օգտվեց դրանից ու սկսեց միջանցքը փակելու գործընթացը․․․ 

Այսինքն՝ ըստ Էդմոն Մարուքյանի, եթե «ընդդիմադիրներն» ու «փորձագետները» չբզբզեին, ադրբեջանցիները չէին ֆայմելու։ Էդ խելքով էլ մարդը հատուկ հանձնարարություններով դեսպան է։ Բայց խնդիրը սա չէ։ Մեծ հաշվով, Էդմոնի ասածը հետևյալն է՝ «ախպեր, չեք ջոգո՞ւմ, որ հենց որ Նիկոլը բերանը բացում ա, թշնամին դրանից օգտվում ա, թողեք իրա համար բերանը փակ տեղը վեր ընկնի, ինչի՞ եք խոսացնում»։ Ու պատկերացրեք՝ ինչ-որ իմաստով նա իրավացի է, իսկ Նիկոլին սադրելը՝ ստիպելով, որ մտքեր հայտնի, կարելի է հավասարեցնել հակապետական գործունեության հետ։


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   441 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ