...

Քյարփինջի անկեղծը

Քյարփինջի անկեղծը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Civilnet-ի հետ զրույցում ասել է. «Ակնկալում եմ՝ ադրբեջանցիները կլինեն ազնիվ, անկեղծ և դուրս կգան ՀՀ տարածքից»:

«ՉԻ». Կայֆի կտոր են: Չէ, ասեք, որ կայֆի կտոր են: Օմարի նախկին արծիվ տղա ես, ավելի լավ չի՞, մի հատ քֆուր դնես ադրբեջանցիների վրա. ով որ խաբի, ՀՀ տարածից դուրս չգա, ինքը շան որդի է: Կամ՝ իր մերը... 

Ադրբեջանցիների հետ բանակցություններ վարելիս անպայման քաղաքականությունը մի կողմ դրեք. նախ, դրանից բան չեք հասկանում, երկրորդն էլ՝ խաղացեք նրանց նուրբ լարերի վրա, պետք եղած ժամանակ նույնիսկ լացակումած խոսեք. լավ էլի, դուրս եկեք, էլի, մեր տարածքից: Շատ ենք խնդրում, դուրս եկեք, հա լավ, ի՞նչ ա եղել, ձեզանից ի՞նչ ա գնում: Փորձեք խղճահարություն առաջացնել:

Մի քիչ ազնիվ եղեք, հարգելի ադրբեջանցիներ: Ազնվությունը միջազգային հարաբերությունների անկյունաքարն է, հա, Մաքիավելի կարդացեք, կհամոզվեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   298 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ