...

Ձերը լայքն է

Ձերը լայքն է

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ո՞րն է պետականը, ազգայինը, և ըստ այդմ ո՞րն է ապապետականը, ապազգայինը»:

«ՉԻ». Էս հարցադրումն արել է՝ անդրադառնալով Տավուշի մարզում ընթացող զարգացումներին: 

Բայց գիտե՞ք՝ ինչի է նման հարցադրում արել. որովհետև իրենք իսկապես չգիտեն՝ որն է պետականը, ազգայինը, որը՝ ապազգայինը: Որ իմանային, կասեին: Էլ չենք ասում՝ կանեին:

Պետականը կամ ազգայինն այն է, որ դուք քաղաքականությունն իրականացնում եք՝ ելնելով պետական կամ ազգային շահերից: 

Իսկ դուք 5 տարի է, քաղաքականություն եք իրականացնում՝ ելնելով ձեր քաղաքական շահերից: Ձեր ռեյտինգն ավելի կարևոր է, քան պետությունը, ազգայինը: 

Հակառակ դեպքում Փաշինյանը երբեք չէր ասի, թե 2020-ին կկանգնեցներ պատերազմը, բայց այդ դեպքում իրեն դավաճան կհամարեին, ռեյտինգն էլ կընկներ: 

Վերջ, էսքանը: Սրա մեջ հարցադրման պատասխանը կա: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   280 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ