...

Էհե՜յ, ո՞վ կա այդտեղ

Էհե՜յ, ո՞վ կա այդտեղ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը, անդրադառնալով Երասխում ընթացող կրակոցներին, ասել է. «Խաղաղությունն է, որ կարող է զսպել այս ագրեսիան։ Մեր պահանջը միջազգային հանրությունից նաև դա է, որ զսպեն Ադրբեջանին»:

«ՉԻ». Օրինակ՝ 1990-ականների իշխանությունները շատ միամիտ ու ինչ-որ տեղ էլ մանկամիտ էին: Հակառակորդի ագրեսիան զսպելու համար փոխանակ դիմեին միջազգային հանրությանը, բռնում, կանոնավոր բանակ էին ստեղծում, կամավորական ջոկատներ ձևավորում: Թիթիզլամիշ էին լինում:

Իսկ հիմա, նայեք՝ ոնց են արձագանքում հակառակորդի ագրեսիվ գործողություններին: Այնտեղ ադրբեջանցիները կրակում են, իսկ այստեղ խաղաղությամբ են զսպում: Լրիվ քրիստոնեաբար:

Առաջնորդվում են հետևյալ պատվիրանով. եթե մի սահմանագծում քո վրա կրակում են, մյուս սահմանագիծն էլ դեմ տուր, որ կրակեն:

Էն միջազգային հանրությունն էլ ուշանում է, երևի հագնվում է, տնից դուրս գա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   444 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ