ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասել է. «Մենք քրիստոնյա աշխարհի ժողովրդավարության դարպասներն ենք»:
«ՉԻ». Վա, վա, վա… հո չասեց, հո չասեց:
Հայաստանը սարքել են ամբողջ աշխարհի միջանցիկ սենյակ, ամեն տեղից «սկվազնյակ» է փչում, իսկ հիմա արդեն իրենց ժողովրդավարության դարպասներ են երևակայում: Էն էլ քրիստոնյա:
Սկզբի համար մի հատ թեկուզ ժանգոտած դարպաս դրեք, որ կողքի հարևանները ամեն պահի ներս չմտնեն, հետո լոփո-լոփո խոսեք:
Շատ ժողովրդավար են. առավոտից երեկո իրենց ֆեյքերով վրա են տալիս «Ազատություն» ռադիոկայանին, դատարանի միջոցով ընդդիմադիր գործչին արգելում են կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների մասին:
Իսկ քրիստոնեության մասով. դուք քրիստոնյա աշխարհի փակուղին եք, տաք եք, դեռ չեք զգում: