...

Էլի Ալմա-Աթան

Էլի Ալմա-Աթան

«Առավոտի» լրագրող Աննա Իսրայելյանը գրել է. «Շուրջ 30 տարի է՝ լրագրությամբ եմ զբաղվում, ու չեմ հիշում, թե հավատարմագրում պահանջեին Եռաբլուրի համար։ Եվ եթե հիմա կանոնները փոխվել են՝ ԶԼՄ-ները պետք է նախապես տեղեկացվեին հավատարմագրման մասին»։

«ՉԻ». Մեր հարգելի գործընկերն այնքան էլ տեղեկացված չէ: Չգիտի, որ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններն իրավունք են ձեռք բերել լրագրողների հավատարմագրումն իրականացնել՝ ըստ ցանկության և հավեսի: 

Հիմա, քանի որ Նիկոլ Փաշինյանը նոր-նոր սկսել է ծանոթանալ այդ հռչակագրի կետերին, իր համար անընդհատ նոր բաներ է հայտնաբերում: Ղարաբաղը Ադրբեջանի տարածք ճանաչելուց մինչև լրագրողների հավատարմագրում: 

Ու սա դեռ հռչակագրի կետերի կեսն է կարդացել: Բա, դեռ չի հասել այն կետին, ըստ որի՝ երկրի ղեկավարի մասին գրելու համար էլ պետք է հավատարմագրվել:

Հ.Գ. Պատկերացնո՞ւմ եք, նման բան, օրինակ, 2015-ին լիներ, ՀԺ-ի լրագրողին չթողնեին Եռաբլուր մտներ, Նիկոլ Փաշինյանն իրեն ոնց «կճղեր»: Անձամբ Եռաբլուրի ցանկապատի վրայով կթռչեր, արյունլվիկախառը կանցներ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   312 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ