...

Էլի լավ պրծանք

Էլի լավ պրծանք

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «մենք երեք հիմնական ռազմավարական ուղղություններով պետք է շարժվենք» ու թվարկել է դրանք՝ տևական կայունություն և խաղաղություն, կրթության ոլորտի բարեփոխումներ, բանակի բարեփոխումներ։

Նկատենք, որ «տևական կայունությունն ու խաղաղությունը» Նիկոլ Փաշինյանն արդեն հաստատել է․ օրեր են լինում, երբ ՀՀ ինքնիշխան տարածքից ոչ մի սանտիմետր չենք կորցնում։ Կրթության ոլորտի բարեփոխումների մեկնարկը նույնպես տրված է՝ որոշվել է բուհերը պլաստիլինի գնդիկների նման կպցնել իրար ու գլորել Աշտարակի կողմերը։ Բանակում էլ կարելի է չծառայել՝ վճարելով ընդամենը 24 մլն դրամ։

Փաստորեն բախտներս բերել է, որ Նիկոլը որոշել է շարժվել ընդամենը «երեք հիմնական ռազմավարական ուղղություններով»։ Մնացած ոլորտները կարող են գոնե ժամանակավորապես թեթևացած շունչ քաշել։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   722 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ