...

Էլի պատրա՞ստ եք

Էլի պատրա՞ստ եք

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իրավիճակն իրականում շարունակում է մնալ լարված և ծայրաստիճան վտանգավոր:

Ակտիվ աշխատանքային կապի մեջ եմ Բրյուսելի Հայ Դատի գրասենյակի հետ, որը շուրջօրյա աշխատանք է իրականացնում միջազգային գործընկերների հետ:

Ցավոք, իրականություն են դառնում մեր վատթարագույն կանխատեսումներն ու նախազգուշացումները:

Այս վտանգների մասին բարձրաձայնել ենք նոյեմբերի 9-ից սկսած. սրանց իշխանության մնալու դեպքում ամեն օր ունենալու ենք նոր կորուստներ:

Ստեղծված իրավիճակից միակ ելքը շարունակում է մնալ այս իշխանության օր առաջ հեռացումը:

Մի հարցրեք` ընդդիմությունը ո՞ւր է. ընդդիմությունն իր տեղում է: Պատրաստ եղե´ք ցանկացած սցենարի»:

«ՉԻ». Պատրաստ ենք, ախպեր ջան, պատրաստ ենք: Բայց շոգ է: +37: Գոնե +35 լիներ, դեռ կարելի էր ազգափրկիչ գործով զբաղվել, բայց էս եղանակին ո՞նց Սևան չգնաս: 

Բան չի մնացել, մի ամիսուկես-երկու ամսից շոգերը կանցնեն, կամպոտ եղանակ կլինի, սցենարը խոդի կգցեք: 

Բա որ ասում է՝ ցավոք, իրականություն են դառնում մեր վատթարագույն կանխատեսումներն ու նախազգուշացումները: Էդ ձե´ր վատթարագույն կանխատեսումներն ու նախազգուշացումները չեն իրականություն դառնում, էդ մի քիչ ուրիշ մարդկանց վատթարագույն կանխատեսումներն ու նախազգուշացումներն են իրականություն դառնում, ավելի հեռատես. որ սկսած 1997-ից, ոչ թե՝ նոյեմբերի 9-ից, միլիոն ձևի նաև ձեզ են զգուշացրել: 

Նոյեմբերի 9-ից սկսած՝ ով էլ ասես հնարավոր վտանգների մասին կարող էր ասել: Բա մինչև նոյեմբերի 9-ը ո՞ւր էիք: 

Եվ հետո, բա որ գիտեիք, թե նոյեմբերի 9-ից հետո ինչ վտանգներ են մեզ սպասվում, ինչի՞ հրաժարվեցիք այդ վտանգներին դիմագրավելու համար միասնական ուժերով մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Ձեզ առաջարկեցին, հրաժարվեցիք, ստացաք ձեր թուլափայը, մանդատավոր աթոռները, հիմա եկել, թե բա՝ մենք զգուշացնում էինք: 

Սևանում էսօր ջուրը տաք է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   483 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ