...

Էլի փայ մտան

Էլի փայ մտան

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «4 տարվա համառ պայքարից հետո մենք կարողանում ենք խաղային ոլորտը կարգավորել»։ Խոսքն այն մասին է, որ այսուհետ բուքմեյքերական կազմակերպություններն ու օնլայն կազինոները պետտուրքից բացի ամեն 100 միլիարդ դրամ խաղադրույքից լրացուցիչ 75 միլիոն դրամ կվճարեն պետությանը, Երևանում էլ 100 միլիոն դոլար և ավելի ներդրումներով բացված հյուրանոցներում կլինեն «ավելի այլ կարգի խաղատներ»։

Փաստորեն Երևանից առնվազն 50 կմ հեռավորության վրա գործող կազինոներն «այլ կարգի» են, իսկ Երևանում բացվողները կլինեն «ավելի այլ կարգի»։ Բայց խնդիրը դա չէ։ Ըստ էության՝ պետությունը պետտուրքով չի բավարարվում և «փայ է մտնում» կազինոների բիզնեսում, ավելին՝ շահագրգռվում է, որ հնարավորինս շատ խաղադրույքներ կատարվեն, Նիկոլ Փաշինյանն էլ դա անվանում է «ոլորտի կարգավորում»։ Փաստորեն երկար տարիներ Սաշիկը «ոլորտներ էր կարգավորում»։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   371 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ