...

Էլի վտանգն է մնալու

Էլի վտանգն է մնալու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստում ասել է. «Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման ակնհայտորեն որոշակի վտանգներ է պարունակում, բայց նաև շատ մեծ հնարավորություններ է պարունակում»:

«ՉԻ». Լավ չի, էլի: Նիկոլ Փաշինյանն արդեն ցույց է տվել, թե ինչպես է օգտագործում իրեն ընձեռված մեծ հնարավորությունները: Հեղափոխությունը նրան բազմաթիվ դռներ բացելու հնարավորություն տվեց, հերթով փակեց:

Ղարաբաղի հարցի լուծումն էլ որոշակի վտանգներ էր պարունակում, բայց նաև շատ մեծ հնարավորություններ էր պարունակում: Այդ հնարավորություններից չօգտվեց, թողեց միայն վտանգները:

Ու այսպես՝ հերթով, բոլոր հնարավորությունները բաց թողնելով, հասել ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցին:

Հնարավոր է, որ մեծ հնարավորություններ պարունակող հարց է, բայց եթե դրանով զբաղվողը Նիկոլ Փաշինյանը չէ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1852 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ