...

Էլի ընկավ երազանքների գիրկը

Էլի ընկավ երազանքների գիրկը

«Հանուն Ժողովրդավարության» համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «2020-ին Հայաստանը մենակ էր մնացել, այսուհետ այդպես չի լինի»։

«ՉԻ»․ Ըստ երևույթին՝ Նիկոլ Փաշինյանը դեռ չի հասկացել, որ նման դեպքերում իր ասածները բացարձակապես որևէ արժեք չունեն։ Ուրիշ բան, եթե «այսուհետ այդպես չի լինի» արտահայտությունն արած լիներ Բայդենը կամ համաժողովի մասնակից մեկ այլ երկրի նախագահ, այդ դեպքում դա կնշանակեր, որ «քաղաքակիրթ աշխարհը» գոնե բանավոր հայտարարությունների մակարդակով պատրաստ է մենակ չթողնել Հայաստանին։ Բայց եթե դա ասում է Նիկոլ Փաշինյանը, նա հայտնվում է հայտնի անեկդոտի աղքատ հրեայի վիճակում, որն ընկերների մոտ պարծենում է, թե պատրաստվում է ամուսնանալ միլիարդատիրոջ դստեր հետ, ու գործը համարյա գլուխ է եկել, որովհետև ինքն ու իր ծնողները համաձայն են, հարսնացուն ու նրա ծնողները՝ ոչ։

Դեռ մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչու էր 2020-ին Հայաստանը մենակ մնացել։ Պարզապես հետաքրքիր է՝ 2020-ից հետո այդ ի՞նչն է փոխվել, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանն այսուհետ մենակ չի լինի։ Ոչ Հայաստանի նկատմամբ արտաքին աշխարհի վերաբերմունքն է փոխվել, ոչ իշխանությունների տհասության մակարդակը։ Իսկ եթե երկրում պարտությունից հետո Ալեն Սիմոնյանի մեքենայից բացի այլ բան չի փոխվել, ինչո՞ւ պիտի աշխարհը որոշի փոխել իր վերաբերմունքը։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1026 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ