...

Ելքը գտնվեց

Ելքը գտնվեց

Բանից պարզվում է՝ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այդ ուժերից մեկի նախագահն ամենայն լրջությամբ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է Հայաստանից պարկով հող տանել և դրսում բանակցությունների ժամանակ փռել ոտքերի տակ, որպեսզի, Արշակ արքայի նման զգա հայրենի հողի զորությունը և ավելի ինքնավստահ լինի։

«ՉԻ»․ Փաստորեն այդ հանդիպումների ժամանակ լավ էլ լուրջ հարցեր են քննարկվում, իսկ մեզ թվում էր՝ ձևի համար են հանդիպում։ Միայն թե մենք կտրականապես դեմ ենք կիսամիջոցներին և ավելի լայն միջոցառումներ ենք ակնկալում։

Մասնավորապես՝ պնդում ենք, որ Նիկոլ Փաշինյանը բանակցությունների գնալիս իր հետ տանի Ալիևի մոմե ֆիգուրը, վրան ասեղներ խրի, ուղիղ կեսգիշերին մոմի վրա լցնի Ենոքավանում մեծացած երեքուկես տարեկան աքլորի արյունը, հաջորդ օրը սուրճի ընդմիջման ժամանակ այրի մոմը, իսկ փաստաթղթերը ստորագրի սոսյաց անտառից կտրած եղեգնյա գրչով։ Իսկ որպեսզի միջնորդները չխանգարեն՝ պետք է սխտորի վրա ասեղներ խրել, փաթաթել միջնորդների դիմանկարների մեջ և այրել Էջմիածնում օրհնված լուցկիով։ Եվ վերջ, բանակցային գործընթացի հաջողությունը երաշխավորված է։ 

Ափսոս՝ 44-օրյա պատերազմի ընթացքում արտախորհրդարանական ուժերը գերագույն-գլխավոր մոդերատորին նման խորհուրդներ չէին տալիս։ Չնայած՝ ի՞նչ իմանաս։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1116 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ