...

Էն գլխից են իմացել

Էն գլխից են իմացել

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` մեկնաբանելով Բերձորի, Աղավնոյի հետ կապված հարցերը, ասել է. «Արցախի իշխանություններն այս մասով աշխատանքներ են տանում։ Մենք դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծումներ գտնելու, մոտավորապես 1,5 տարի ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք ու լուծումներ կգտնենք»:

«ՉԻ». Իմիջիայլոց, նույն բանն այսօր Արցախի խորհրդարանում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք: Բերձորում մեր հայրենակիցների հետագայում ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում, Աղավնոյում շարունակելու ենք մեր պայքարը»: 

Ընդ որում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները Բերձորը թողնելը պայմանավորում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետով: Իհարկե, այնտեղ նման բան գրված չէ, բայց եթե այդ հայտարարությանն եք հղում անում, ապա ստացվում է, որ Բերձորն ու հարակից մի քանի գյուղերը թողնելու մասին գիտեիք հենց 2020թ. նոյեմբերի 9-ին: Սա՝ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին նկատի ունենք: 

Մինչև այս վերջին ամիսը Բերձորի մասին խոսք չի եղել: Ու մեկ էլ՝ թե բա, գիտե՞ք, հենց սկզբից սենց բան է որոշված եղել: Հաստատ, հեսա թուղթը:

Ուզում ենք հարցնել՝ է՞լ ինչ եք պայմանավորվել, որը չի երևում նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Միանգամից բոլորն ասեք, ամիսը մեկ ձեզանից նոր գույժ չստանանք, ինֆարկտի դռները թակենք:

Հ.Գ. 1,5 տարին էլ մեր վզին դրված վերջնաժամկետն է, հա՞:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1824 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ