...

Երազի իմ երկիր հայրենի, ես քֆուրն եմ քո հողի

Երազի իմ երկիր հայրենի, ես քֆուրն եմ քո հողի

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, դաշնակցական Գեղամ Մանուկյանը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի ֆեյսբուքյան լուսանկարի տակ մեկնաբանություն է թողել: Նա գրել է (ուղղագրությունը չենք փոխում).

«Բարև... մնացածը գիտես: Բ***.-ի տղա (նիկոլի կողքին կանգնած ցանկացածը բ***-ի տղա է): Մի նեղավիր: Վովա: Դու ուղղակի նրանցից մեկն ես»:

«ՉԻ». Այ, բա որ ասում ենք: Նորմալ, քաղաքակիրթ ընտրություններ են, չէիք հավատում: Երբեք չէինք կասկածում, որ Ռ. Քոչարյանի պես կրթված, պարկեշտ, կուլտուրական մարդու կողքին հայտնվածները ահա այսպիսի նախանձելի վարքագծով աչքի կընկնեն, օրինակ` կծառայեն բոլորին, մատաղ սերնդի դաստիարակության գործում անուրանալի դեր կունենան: 

Հիմա համոզվեցի՞ք: Բա որ Դաշնակցության կարկառուն ներկայացուցիչը, մի ամբողջ հեռուստաընկերության գլխավոր խմբագիրն (եթե չենք սխալվում) իրեն այսպես է պահում, պատկերացնո՞ւմ եք, թե Քոչարյանի ձեռքի տակ մտած երկրորդ, երրորդ էշելոնի ներկայացուցիչներն ինչ հրեշտակային բնավորության տեր մարդիկ են, ինչ առաքինի են, ինչպես են տենչում օր առաջ հերոսական գործեր անել, ինչպես դա արել են 1998-2008 թվականներին: Սրբի կտորներ են հավաքվել այս «Հայաստան» դաշինքում:

Հ.Գ. Հետաքրքիր է, որ այս վերջին 100 տարում ոչ մեկի մտքով չէր անցել Ալեքսանդրապոլի կապիտուլյացիան ստորագրած այրերին, Հայաստանի 60 տոկոսը հանձնածներին ու նրանց գործը շարունակողներին անվանել ոչ այնքան հաջող մարդկանց տղաներ: Կամ Պողոս Պողոսյանի դիակի վրա առևտուր անողներին որակեին ոչ այնքան հաճելի մարդկանց ժառանգներ:

Հ.Գ-2. Իսկ Մարդու իրավունքների պաշտպանը հանկարծ թող ձեն չհանի. այստեղ ընդամենը ապօրինի զավակների և նրանց հայրության ճանաչման հարց է քննարկվում:

Հ.Գ.-3. Հայ Եկեղեցին էլ թող շարունակի իր հոգեփրկչական գործունեությունը, բարոյականություն քարոզի, բայց հանկարծ ինքն էլ թող ձեն չհանի, քանի որ սա լիովին տեղավորվում է ռազմահայրենասիրական, ազգային ավանդույթների մեջ:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1092 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ