...

Ազգային մեկնաբանները

Ազգային մեկնաբանները

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ մինչև Հայաստանը չփոխի Սահմանադրությունը, խաղաղության համաձայնագիր չի ստորագրվի, լրագրողների հետ զրույցում ասել է. «Ես Իլհամ Ալիևին չեմ մեկնաբանում»:

«ՉԻ». Էն էլ ոնց եք մեկնաբանում: Համարյա ակնթարթորեն:

Ալիևն ասում է՝ փոխեք Սահմանադրությունը, ասում եք՝ հա ժամանակն է, որ Սահմանադրությունը փոխվի, մոդայից հետ է ընկել:

Ալիևն ասում է՝ ձեր զինանշանը դուրս չի գալիս, ասում եք՝ հա, մեր դուրն էլ չի գալիս, մանավանդ առյուծը, տապանը, սուրը, ու մեկ էլ մի քանի մանր-մունր շտրիխներ:

Ալիևն ասում է՝ ձեր ռազմական դոկտրինը լավ չի, ասում եք՝ նոր ժամանակներ են եկել, դոկտրինը մի քիչ թարմացնել է պետք: 

Բա էլ մեկնաբանելը ո՞նց է լինում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   303 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ