...

Երեխան շեշտ է ու շատակեր

Երեխան շեշտ է ու շատակեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:

«Հայաստանը մեծապես կարևորում է Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը», գրված է մասնավորապես ուղերձում:

«ՉԻ». Ուղերձը ուղերձ, բայց ֆանտաստիկ բան է, որ Փաշինյանը Ուկրաինայի վարչապետին շնորհավորել է.... Ռուսաստանից: 

Տենց լավ չի, մի հատ էլ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչեիր, Ալիևի պես կոչ անեիր երբեք չհաշտվել օկուպացիայի հետ: 

Ընդ որում, Յուլիա Սվիրիդենկոն վարչապետ է նշանակվել հուլիսի 17-ին, կարող էր մինչև Ռուսաստան թռչելը Եկեղեցու դեմ բայաթիներ գրելու փոխարեն շնորհավորեր: Ոնց որ հատուկ արած լինի: Ոնց որը ո՞րն է, հեչ չենք զարմանա, եթե այդպես եղած լինի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   274 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ