...

Երեխայի ատամհատիկը

Երեխայի ատամհատիկը

Մինչ ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսը Մյունխենում տափովն էր տալիս Եվրոպային, Նիկոլ Փաշինյանն այստեղ ավետել է աշխարհաքաղաքական լուրջ հաղթանակի մասին. Հայաստանին է փոխանցվել ապօրինի ձեռք բերված, 2010թ. արտադրության «RANGE ROVER SPORT SUPERCHARGED 5.0» մակնիշի ավտոմեքենան:

«ՉԻ». Փաշինյանը հիշեցնում է անեկդոտի այն հերոսին, որը ոչխարի հետ շախմատ է խաղում և ի պատասխան ծաղրանքների՝ հպարտությամբ նշում է, որ 2:1 կրում է:

Հիմա էս ընկերոջ «փայլուն» քաղաքականության արդյունքում Արցախ ենք կորցրել, հազարավոր զոհեր ենք ունեցել, թշնամուն հարյուրավոր ծանր զինտեխնիկա ենք թողել, Հայաստանի տարածքներն ենք կորցրել, բայց զատո 15 տարվա «Ռեյնջ Ռովերը» հետ ենք բերել: 

Ու չես էլ կարող բան ասել. վերջին 3000, էլ չենք ասում 30 տարվա ընթացքում Հայաստանի ոչ մի ղեկավար պետությանը «Ռեյնջ Ռովեր» չէր վերադարձրել, թեկուզ «ռասկուլաչիտ» եղած:

Բայց նավսյակի պետք է ստուգել, թե արդյո՞ք այդ մեքենայի տռամլյորը սարքին վիճակում է: Մարդ ես, հանկարծ ճամփեքին չլռվի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   461 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ