...

Երջանկություն, անցիր կողքովս․․․

Երջանկություն, անցիր կողքովս․․․

«Ես 54 տարեկան, ամեն ինչի հասած մարդ եմ, բայց սրանք կյանքիս ամենաերջանիկ օրերն են, աշխատում եմ ազգիս համար»,- հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Փաստորեն այդ մարդուն լիակատար երջանկության համար միայն «ադրբեջանցի բնապահպանների ակցիաներն» էին պակասում։ Այ սա իսկական ռոմանտիկա է, թե չէ ի՞նչ երջանկություն առանց դժվարությունների։ Եվ ընդհանրապես՝ հիշո՞ւմ եք, թե ազգովի ինչ դժբախտ էինք, երբ պատերազմում հաղթած կողմ էինք, անարգել երթևեկում էինք Բերձորով, Ադրբեջանն էլ պատրաստ էր ոչ միայն միջանցքից, այլև ամբողջ Լաչինի շրջանից հրաժարվել։ Դա ոչ միայն դժբախտություն էր, այլև ամենօրյա տառապանք, որովհետև նույնիսկ միջազգային ատյաններին լալահառաչ դիմումներ գրելու առիթ չկար։

Ինչևէ։ Հուսանք՝ կյանքի ամենաերջանիկ օրերն ապրող պետնախարարը շուտով հրամանագիր կստորագրի Արցախում Երջանկության նախարարություն ստեղծելու վերաբերյալ։ Հայաստանում այդպիսի նախարարություն վաղուց կա, բայց, չգիտես ինչու, կոչվում է «Հ1-ի լուրեր»։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1275 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ