...

Էս էլ ու պրծ

Էս էլ ու պրծ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան շարժման 35-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։ 

Ուղերձում բացակայում էր «Արցախը Հայաստան է՝ և վերջ» արտահայտությունը:

«ՉԻ». Դե, արտահայտություններն էլ են լինում՝ ըստ մոդայի: 2018-ին «Արցախը Հայաստան է՝ և վերջ» արտահայտությունը մոդա էր, դրանով կարելի էր ռեյտինգ հավաքել, «մեռնեմ ջանիդ», «կյանքի կտոր» կարգի քոմենթներ հավաքել:

Իսկ հիմա նույն այդ արտահայտությունը ֆիքստուլավարի է հնչում, ակնհայտորեն մոդայից դուրս է մղվել: Ինչպես Արցախը: Եվ հետո տարատեսակ միջազգային պանելներում չի հասկացվի:

Հիմա, օրինակ, ավելի մոդայիկ է «Մենք իշխանություն ենք՝ և վերջ» արտահայտությունը: Սրա հետ նույնիսկ մեր հարևաններն են համաձայն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   239 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ