...

Էս մեկը վերջի վերջն է լինելու

Էս մեկը վերջի վերջն է լինելու

«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հոկտեմբերի 20-ին ժամը 20:00-ին։ Ինչպես նկատել եք, պատահական բաներ չեմ ասում։ Սպասեք նշված օրվան ու ժամին։ Մնաց 25 օր։ Ամեն ինչ փոխվելու է...»:

ՉԻ.- Երևի ճիշտ կլինի գրել «Ալյանս» աղանդի ղեկավար Տիգրան Ուրիխանյանը: Ինչ-որ աղանդներ կան, չէ՞, որ երկու տարին մեկ հայտարարում են, թե էս ինչ օրը, էս ինչ ժամին աշխարհի վերջն է գալու: Հիմա Ուրիխանյանն էլ է որոշել աշխարհի վերջի՝ իր սեփական անոնսը տալ: Դեռ լավ է, րոպեն չի գրել:

Սա այն նույն աղանդավորն է, որը այս տարվա ապրիլի 21-ին ազդարարել էր. «Վաղը վերադառնում եմ Երևան։ Ակտիվ և մեծածավալ գործողություններ են սպասվում»:

Չգիտենք, դրանից հետո վերադարձավ Երևան, թե՝ չէ, բայց մինչև այս պահը նրա մասին լուր չունեինք: Պատահական բաներ չի ասում: Մենակ բստրում է: 

Լավ, սպասենք, տեսնենք, հաջորդ աշխարհի վերջը երբ է լինելու:

Հ.Գ. Հոկտեմբերի 20-ին, երեկոյան պետք է կայանար ԱՊԼ-ի «Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը: Բայց այն հետաձգվել է: Փաստորեն, Ուրիխանյանին լուրջ են ընդունել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3712 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ