...

Այդ ո՞ւր, Մակինտոշ, այնտեղ խորն է

Այդ ո՞ւր, Մակինտոշ, այնտեղ խորն է

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին. «Որպես անկախ պատգամավոր ճանապարհս շարունակելու եմ ուրույն քաղաքական կուրսով՝ ամբողջությամբ ներդնելով հնարավորություններս ժողովրդի առաջ ծառացած առաջնային խնդիրների լուծման ու երկրի զարգացման գործում: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,- նշել է նա:

«ՉԻ». Սաղ նորմալ էր, բացի՝ վերջին նախադասությունից: Որ տեղը գրեր՝ «պատիվ ունեմ», ամեն ինչ տեղը կընկներ: 

Տիգրան Ուրիխանյանը ԲՀԿ խմբակցությունից դուրս գալը հիմնավորել է շատ ավելի երկար տեքստով՝ համեմված գեղեցիկ խոսքերով, ժողովրդին սեր հայտնող արտահայտություններով, հայրենասիրական պաթոսով, բայց մեջը քաղաքական բովանդակություն ընդհանրապես չկա: Այդպես էլ պարզ չէ, թե ինչու է դուրս գալիս, ինչ պրոբլեմ է ունեցել ԲՀԿ-ի հետ: 

Նման երկար, բայց ոչինչ չասող տեքստերով վերջին շրջանում (և ոչ միայն վերջին) աչքի է ընկնում Արթուր Վանեցյանը: Չենք ասում, որ Տիգրան Ուրիխանյանը ԱԱԾ նախկին պետի կողքին է հայտնվելու, բայց դրա նախադրյալները կան, և սկիզբը վանեցյանական ստացվեց: 

Մյուս կողմից, Տիգրան Ուրիխանյանի քաղաքական անցյալն ու ճանապարհը լավ էլ համապատասխանում են մեր ենթադրություններին: Ժամանակից առաջ չանցնենք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2222 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ