...

Պուտինը զորք է ուղարկելու այստեղ

Պուտինը զորք է ուղարկելու այստեղ

«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վաղը վերադառնում եմ Երևան։ Ակտիվ և մեծածավալ գործողություններ են սպասվում»:

«ՉԻ». Երևի շատերդ գիտեք, որ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հրամայեց դադարեցնել գրոհը Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի վրա: Շոյգուն էլ անակնկալի եկած ասաց՝ լսում եմ: Վիդեոն էլ կա: 

Բայց դուք չգիտեք՝ հետո ինչ է եղել: Քննարկումից հետո, արդեն off-record վիճակում, Շոյգուն միջանցքում Պուտինին հարցնում է, թե պրն նախագահ, էդ ինչի՞ կանգնեցրիք «Ազովստալի» շտուրմը:

Պուտինն էլ պատասխանում է, թե Սերգեյ ջան, դու հլը խաբար չես, Ուրիխանյանը վաղը Երևան է թռնում, այնտեղ շատ մեծածավալ գործողություններ են սկսվելու, ուզում եմ զորքի մի մասը Մարիուպոլից տեղափոխեմ այնտեղ: Շտուրմի վախտը չի:

Դու էլ այնտեղ մի հատ բան արա, էդ... մի 10 հատ C-400 դիվիզիոն ուղարկի, շտապ, Կադիրովին էլ հետդ վերցրու, թռի Գյումրի: Թե որ տեսնենք՝ էդ Ուրիխանյանը գործողությունների ծավալը չի փոքրացնում, ստիպված Իզյումի ու Խարկովի հատվածներից էլ զորքը պիտի հանենք: Շատ անհանգիստ եմ: Որտեղի՞ց բուսնեց էդ բեդովլաթը: 

Այնպես որ... էսօր որ Երևանի երկնքում Սու-եր էին թռնում, իմացեք, էլի, ինչի համար էին թռնում: Բան չի մնացել, շուտով գալու է ինքը... ինքը... անձամբ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2163 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ