...

Էս ո՜նց են վառված

Էս ո՜նց են վառված

«Իրավունք» թերթը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպմանը ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, գրել է. «Մտավախությունները, որ այդ հանդիպման ժամանակ ԼՏՊ-ն Արայիկ Հարությունյանին իր սին գաղափարներն է քարոզել, մնում են օրակարգում»: 

«ՉԻ». Քանի օր է անցել Արայիկ Հարությունյանի և Տեր-Պետրոսյանի հանդիպումից, բայց մինչև հիմա այդ փաստը հոգեխանգարմունք է առաջացնում հոգեխանգարվածների մոտ: 

Բայց ամենահետաքրքիրն այն է, թե ում համապատասխան տեղն է մրմռում այդ հանդիպումից. «Իրավունքը» Հայկ Բաբուխանյանինն է: Այո, այն Բաբուխանյանինը, որը վերջերս Ռուսաստանի տակ պառկելու շարժում է իբր սկսել, հոգեխանգարմունքի մեջ ընկած՝ ինչ-որ Միության մեջ է ցանկանում մտնել:

Ավելին ասենք, գուցե շատերդ չգիտեք Բաբուխանյանի լրատվամիջոցի ինտերնետային հասցեն. soyuz.iravunk.am: Պաշտոնական հասցեն է: Ո՞նց է ձեզ համար: Դե, եթե մեկը պայքարում է Հայաստանի անկախության դեմ, պարզ չի՞, որ նրա համար Առաջին նախագահի գաղափարները պետք է սին լինեն: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1795 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ