ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը, որը բարձրաստիճան պաշտոնյան հարցազրույց է համարել, գրել է. «Այսօր Լևոն Տեր Պետրոսյանը երեսպաշտության մաստեր կլաս է արել: ...Սրանով նա փաստորեն հավասարկության նշան է դնում վարչապետի ու հայ ինքնության դեմ հանցանք գործած ռուս կայսեր միջև»:
«ՉԻ». Մեր մեջ ասած, Նիկոլ Փաշինյանը դեռ գոհ պիտի լինի, որ հավասարության նշան են դնում իր ու ռուս կայսեր միջև:
Որովհետև ռուսական Նիկոլ ցարը ի վերջո տեղի տվեց հայ ժողովրդի ու հայ եկեղեցու բողոքի ցասմանն ու դիմադրությանը, իսկ հայկական Նիկոլն ինքն է դիմադրում հայ ժողովրդին ու հայ եկեղեցուն:
Բայց մեր ինքնության դեմ ցանկացած ոտնձգություն անող հետո շատ վատ է ավարտում կարիերան: Նկատի չունենք Նիկոլայ 2-րդին, այլ ընդհանրապես, պատմությունից դա է երևում:
Բայց էս ո՞նց են վառված քպ-ականները: Էս ի՞նչ մի վրա են տվել Տեր-Պետրոսյանին: Նույնիսկ էն նավթալինի հոտ ունեցող պատգամավորներին են գործի դրել, որ ամեն մեկը մի հատ «հաֆ-հաֆ» մակնիշի ստատուս գրի Նախագահի դեմ:
Իսկ Կրթության նախկին նախարարին ասենք, որ «հավասարկություն» բառ հայոց լեզվում չկա: Երկու տող բան է գրել, ալարել է մի հատ տեքստը ստուգի: Հայոց լեզուն աղավաղելը Ժնևի կոնվենցիայով նույնպես կարելի է հայ ինքնության դեմ հանցանք համարել: