ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե «չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ», «ադրբեջանցիների վերադարձն իրենց պատմական հողեր չպետք է վախեցնի հայերին», ասել է. «Դրան որևիցե բան ավելացնելու չունեմ։ Համարում եմ, որ դա չի բխում այն տրամաբանությունից, որը գոյություն ունի»:
«ՉԻ». Սա ինչ-որ ֆեյք Ալեն Սիմոնյան է: Չէր կարող իսկական Ալեն Սիմոնյանն այսպես պատասխանել:
Մեր իմացած Ալեն Սիմոնյանը, որին արդեն մի քանի տարի ճանաչում ենք, եթե նման հարց տային, հաստատ կասեր. արա՛, թքեմ ես էդ Ալիևի վրա, տեղը չի բերում, մենք հոխորտացողների հետևից մեկ-մեկ կգանք, արա՛, ոչ ոք չի պլստա մուրճի, չագուճի ու էլի ինչ-որ ծանր գործիքների պատժից: Թող հանգիստ նստեն տեղները, կբռնենք ու լավ չի լինի Իլհամիկի համար:
Իսկական Ալեն Սիմոնյանը մի երկու հատ էլ դաժան ստատուս կգրեր իր սիրելի Ինստագրամում, բնականաբար, ժելեյած մազերով, որ Ալիևն ընդհանրապես «ստուպորի» մեջ ընկներ:
Թե չէ, չգիտենք՝ էս ով է իսկական Ալեն Սիմոնյանի փոխարեն պատասխանել կուռկուռաբարո բառապաշարով: