...

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ

Վարող - Բարև ձեզ, սիրելի հեռուստադիտողներ։ Սկսում ենք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի գարնանային եթերաշրջանի առաջին խաղը, որին այսօր մասնակցում է ՔՊ «ԲՏԵ» («Բոլորս տգետներ ենք») թիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Քանի դեռ սլաքը պտտվում է՝ տեղեկացնեմ, որ ոչ միայն այսօրվա խաղի, այլև կոնկրետ այս թիմի հովանավորն է «Վիվարո» ընկերությունը։ Եվ այսպես՝ առաջին հարցը։ Ուշադրություն՝ սև արկղը վ ստուդիյու։ Իսկ հիմա հարցը․ «Թշերը կարմիր, ունքերը կամար, երկնային պարգև բոլորիս համար»։ Ի՞նչ լուսանկար է սև արկղում։ Ժամանակը գնաց։

Նիկոլ Փաշինյան - Գասպաձին վեդուշչի, ախր նենց հարց եք տալիս, կոնկրետ ինձ համար երկնային պարգևը իմ պաշտոնն է, մեկ էլ պետական բյուջեն, բայց ի՞նչ կարմիր թշեր, ի՞նչ կամար ունքեր, հիմա Աննան ինչ ասես կմտածի․․․

Աննա Հակոբյան - Լա՛վ, Նիկո՛լ, ես քո հետ տանը կխոսեմ, սև «երկնային պարգև» կբերեմ գլխիդ․․․

Սուրեն Պապիկյան - Հարսանիքիս հյուրերի մեջ մի հատ կարմիր թշերով մարդ կար, տված նվերով էլիտար շենքում մի քանի հատ բնակարան առա, կարող ա՞ իրա նկարն ա․․․

Ալեն Սիմոնյան - Թիկնապահներիս մեջ է՛լ մի քանի հոգի կան, այ նրանք իսկական երկնային պարգև են, ում վրա ուզում եմ թքեմ՝ նախօրոք թևերը ոլորում են։

Սուրեն Պապիկյան - Ծնունդիս օրն էլ մի հատ կամար ունքերով հյուր ունեի, նրա տված նվերով էլ մի քանի հեկտար․․․

Նիկոլ Փաշինյան - Լա՛վ, Սուրո՛, հասկացանք, այլ տարբերակներ մտածեք։ Ու ընդհանրապես՝ մի կենտրոնացեք կամարի վրա։

Տիգրան Ավինյան (քթի տակ երգում է) - Բերդի պատեր կամար-կամար․․․

Նիկոլ Փաշինյան - Տիկո՛, մի շեղվի, էս հարցը ապագայի մասին չի։

Ալեն Սիմոնյան - Կարող ա՞ Քոչարյանի լուսանկարն ա, այ նրա նման ընդդիմությունը իսկապես մեր բոլորի համար երկնային պարգև է։

Վարող - Վերջ, ժամանակը սպառվեց, քննարկումը դադարեցնում ենք։ Պարոն Փաշինյան, ո՞վ է պատասխանում։

Նիկոլ Փաշինյան - Ես թիմի ավագն եմ, բայց հո պատասխանատո՞ւն չեմ։ Լավ, գոնե կրկնեք հարցը։

Վարող - «Թշերը կարմիր, ունքերը կամար, երկնային պարգև բոլորիս համար», ո՞ւմ լուսանկարն է սև արկղում։ Որպես հուշում տեղեկացնեմ, որ հարցի հեղինակը մեր մշտական հեռուստադիտող Իլհամն է՝ Բաքվից․․․ Էս ինչո՞ւ բոլորդ սեղանի տակ մտաք․․․ Լավ, իսկ հիմա լսեք ճիշտ պատասխանը։

Ուշադրություն՝ հայելի վ ստուդիյու։ Պարոն Փաշինյան, խնդրում եմ նայեք հայելուն․․․

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ