...

Վերջը եկել է

Վերջը եկել է

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Բրյուսելում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման չեղարկմանը, ասել է. «Իմ անձնական կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոտ կոմֆորտի բացակայություն կա»:

«ՉԻ». Հաստատ: Արդեն քանի տարի է, Ալիևը դիսկոմֆորտ է զգում Հայաստանի ղեկավարների հետ հանդիպումներին: Ամեն անգամ տհաճ զգացողություններ է ունենում, որ հեսա մի վատ բան է լինելու, Փաշինյանն իրեն ծնկի է բերելու, կամ Վիլսոնի քարտեզը երեսին է շպրտելու:

Դուք մի հատ նայեք Ալիևի դեմքին: Վերջին ամսում գույնը գցել է, աչքերի տակը ուռել է: Էդ ինչի՞ց է. կոմֆորտի բացակայությունից: Դե, տեսնում է, որ բանակցություններում կարող է «պռավալ» տա, «ուխոդ» է լինում: Ջոկել է, որ դեմը քոքված դեմքեր են, ծարավ կտանեն Քուռ-Արաքսյան հովիտ, հետ կբերեն: 

Կարծում ենք, որ սա ոչ միայն Ալեն Սիմոնյանի, այլև ողջ առաջադեմ պաշտոնյաների կարծիքն է: Մնում է՝ տեսնենք, թե որն է նրանց պաշտոնական կարծիքը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   427 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ