...

Հատված անվտանգության խորհրդի փակ նիստի սղագրությունից

Հատված անվտանգության խորհրդի փակ նիստի սղագրությունից

Ալեն Սիմոնյան - Բոլորդ ոտքի՛, վարչապետն է գալիս։ Ծա՛փ տվեք, արա՛։ Արայիկ, քո հետ եմ, լսել եմ՝ փոխվարչապետ ես դառնալու, էլ քեզ Արայիկ չեմ ասելու, Արա եմ ասելու։

Նիկոլ Փաշինյան - Լավ, լավ, նստեք։ Դու էլ նստի՛, արա՛։ Ուրեմն՝ սկսենք Սյունիքի իրավիճակից։ ԱԽՔ-ը ո՞ւր ա։ Արմեն, զեկուցիր։ Զանգեցի՞ր Ռուսաստան։

Արմեն Գրիգորյան - Այո, պրն վարչապետ։ Ինձ թվում է՝ խորհուրդ տվեցին դիմել ՄԱԿ-ին։

Ն․ Փ․ - Ինչի՞ ա տենց թվում։

Ա․ Գ․ - Դե ուղարկեցին «նա տրի բուկվի», ու քանի որ ՆԱՏՕ-ն էլ, ՀԱՊԿ-ն էլ, ԵԱՀԿ-ն էլ չորս տառ են, երեք տառով մնում ա մենակ ՄԱԿ-ը․․․

Ն․Փ․ - Լավ, անցանք առաջ։ Էն տղեն ո՞ւր ա, էն որ պաշտպանության նախարար եմ նշանակել, անունը մոռացել եմ․․․ Հա՛, Սուրո՛։ Զեկուցիր, առաջնագծում ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ ես իրականացրել։

Սուրեն Պապիկյան - Ինչ-որ աշխատանքներ պիտի իրականացնեի՞։ Դե հենա Արծրունին գործուղել եմ․․․

Ն․Փ․ - Ա՛յ տղա, սահմանին պետք ա պատ շարել, ասֆալտ անել, որ գամ ոսոխին կամ ծեփեմ պատերին, կամ փռեմ ասֆալտին։ Հիմա ոչ պատ կա, ոչ ասֆալտ, բա ո՞նց պիտի պաշտպանենք մեր հայրենիքը։ Արագի մեջ բան արեք՝ Ալենի ախպերը մրցույթը շահի, էդ հարցը լուծեք։ Ներքաղաքական իրավիճա՞կը ոնց ա, ԱԱԾ պետը ի՞նչ ա ասում։

Միքայել Համբարձումյան - Իրավիճակը լարված է։ Ժողովուրդն ասում է՝ «հո էս խելապակասի ձեռը գերի չե՞նք ընկել»։

Ն․Փ․ - Է հա, հենց էլ գերի են ընկել, բայց դեռ պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում են գերի ընկել։ Գուցե ինքնակա՞մ են գերի ընկել՝ շահադիտական նկատառումներով։ Ասենք՝ մտածում էին օլիգարխների ունեցվածքը խլելու եմ բաժանեմ իրենց։ Հի-հի․․․ Ուրիշ է՞լ ինչ են ասում։

Մ․Հ․ - Ասում են՝ «ամեն ինչի համար վարչապետն ա մեղավոր»։

Ն․Փ․ - Է հա, շատ էլ ճիշտ են ասում, բա ես չեմ ասե՞լ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, դե հիմա գնա որին ուզում ես՝ կալանավորի։ Արտաքին քաղաքականությունի՞ց ինչ կա, Արոն ստեղ չի՞։

Մ․Հ․ - Արարատ Միրզոյանն օդում է․․․

Ն․Փ․ - Դե ինքը միշտ էլ օդում ա, ես ուրիշ բան եմ հարցնում։ Էս պահին դահլիճում չի՞։ Ալեն․․․ Չնայած՝ չէ, ավելի լավ ա Արոյի հետ կապված հարցերը Տաթևիկ Ռևազյանը զեկուցի։

Տաթևիկ Ռևազյան - Պրն վարչապետ, վերջին անգամ երեք օր առաջ եմ հեռախոսվ հետը խոսել, անընդհատ ծիծաղում էր, ասում էր «էս ինչ բացել ա բացել» ․․․ Ինձ թվում է՝ Հայաստանի օդային սահմանը նկատի ուներ։

Ն․Փ․ - Լավ, մի խոսքով՝ արտգործնախարարն իր ամենօրյա գործով է զբաղված։ Դե եկեք այսքանով էլ նիստն ավարտենք, գնանք մենք էլ մե՛ր գործերով զբաղվենք։

Ա․ Ս․ - Ծա՛փ տվեք, արա՛։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ