...

Եթե չգնա՝ բադասխան է տալու

Եթե չգնա՝ բադասխան է տալու

Րաֆֆի Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Եռաբլուր՝ ծնկաչոք աղոթքի։ Առանց խցիկների և «ստատուսների»։ Պրն Հովհաննիսյանն իր քայլը ներկայացրել է որպես «համաքաղաքացու վերջին ճիգերը՝ խղճի հաշտեցում պեղելու, Հայոց պատմագրության աղետաբեր ընթացքը շտկելու, Հայրենիքին, հաջորդ զինվորին սպառնացող բախտորոշ բռնահարվածը շեղելու համար»։ Ինչ խոսք՝ փայլուն ծրագիր է։

Նիկոլ Փաշինյանն, իհարկե, ծնկաչոք աղոթքի չի գնա։ Ոչ թե այն պատճառով, որ «կաստում-շըլվարն» ափսոս է, այլ որովհետև եթե տեսախցիկներ ու ստատուսներ չեն լինելու՝ գնալու իմաստը ո՞րն է։ Ուրիշ բան՝ գոնե վերջում հյուրասիրություն լիներ։ Բայց Րաֆֆի Հովհաննիսյանն ամեն դեպքում գեղեցիկ է ձևակերպել հրավերը։ Համարյա «արժե ապրել մինչև ապրիլ, և հավերժող բյուր գարուններ»-ի նման։ Իսկ եթե Նիկոլը մերժի հրավերը՝ բադասխան է տալու։
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1666 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ