...

Եվ այդ ամենահարուստ սուբյեկտը դո՛ւ ես

Եվ այդ ամենահարուստ սուբյեկտը դո՛ւ ես

Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «այսօր Հայաստանի ամենահարուստ սուբյեկտը ՀՀ կառավարությունն է, իսկ ժամանակին եղել են մարդիկ, որոնց կարողությունները համեմատելի են եղել պետության հարստության հետ»։

Այո, եղել են այդպիսի մարդիկ։ Իսկ ինչպե՞ս էին նրանք ծախսում իրենց հարստությունը։ Ճիշտ է, միլիոնավոր դոլարներով իրենց համար ճոխ առանձնատներ էին սարքում։ Հիմա «ամենահարուստ սուբյեկտ ՀՀ կառավարությունն» այդ նույն միլիոններով վարչապետի կեցավայրն է նորոգում, ի դեպ՝ ճիշտ նույնպիսի շքեղությամբ։ Ուրիշ է՞լ ինչ էին անում «այդպիսի մարդիկ»։ Շրջում էին տասնյակ հաստավիզ թիկնապահների ուղեկցությամբ։ Հիմա նույնն անում են բարձրաստիճան պաշտոնյաները՝ պետության հաշվին։ Ժամանակ էին անցկացնում աշխարհի լավագույն հանգստավայրերում։ Հիմա նույն անում են «հեղափոխական իշխանությունները»՝ դարձյալ պետության հաշվին։ Ֆինանսապես օգնում էին իրենց ազգական-բարեկամներին ու «մոտիկներին»։ Հիմա նույնն անում են իշխանությունները՝ տարբեր «մրցույթների», «մեկ անձից կատարվող գնումների» կամ «կառավարության չզեկուցվող որոշումների» միջոցով։ 

Մի խոսքով, «հպարտ ժողովրդի» համար ի՞նչ տարբերություն՝ ամենահարուստ սուբյեկտը կառավարությո՞ւնն է, թե՞ ինչ-որ կոնկրետ մարդիկ։

Հ․Գ․ Էդ որ ասում է «ժամանակին եղել են մարդիկ, որոնց․․․» և այլն, իսկ այդ մարդիկ հիմա չկա՞ն, թե՞ նրանց՝ «պետության կարողությունների հետ համեմատելի» հարստությունը չկա։ Ե՛վ այդ մարդիկ կան, և՛ նրանց միլիարդները։ Իսկ եթե միլիարդները չկան, հարց է ծագում՝ բա ո՞ւր են, եթե բյուջե է մուտքագրվել «պետության կարողությունների հետ համեմատելի»-ից մի 200 անգամ փոքր գումար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1668 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ