...

Եվ այդ մեկն ինքն է

Եվ այդ մեկն ինքն է

Այսօր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Այո, 96 թվականից գոյություն չի ունեցել Ղարաբաղի հարց»։

«ՉԻ». Դոն Քիշոտը հողմաղացների դեմ կռիվ տալիս դեռ չգիտեր, որ մի քանի դար անց հայտնվելու է մեկը, որը Խորենացի փողոցում կռիվ է տալու գոյություն չունեցող հարցի համար, կռիվ է տալու գոյություն չունեցող հարցի լուծման Լավրովյան պլանի դեմ, հայտարարելու է, որ գոյություն չունեցող հարցի լուծումը սկսելու է զրոյական կետից: 

Դոն Քիշոտը գոնե ինչ-որ արդյունքների էր հասնում, էս մեկը զրոյական կետից սկսելով՝ մի գլուխ մենակ մինուս է գնում: 

Դոն Քիշոտն իր անհաջողությունների համար ոչ մեկին չէր մեղադրում, էս մեկը բոլորին է մեղադրում, բացի իրենից: 

Դոն Քիշոտը պատմության մեջ մնաց որպես վեհանձն, սկզբունքային, զուլալ դեմք, էս մեկը... մեկը... և այդ մեկն ինքն է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   365 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ