...

Եվ փրկեա զմեզ ի Նիկոլե․․․

Եվ փրկեա զմեզ ի Նիկոլե․․․

«Հիսուսին չէի հավատում, Փաշինյանին ճանաչելուց հետո հավատացի նրան», հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Անհասկանալի է, թե ինչո՞ւ է ՔՊ-ական այս ինտելեկտուալի հայտարարությունը զայրացրել հասարակությանը։ Մարդու բնույթն է այդպիսին․ նույնիսկ ամենասովորական «պարացետամոլի» զորությանն ապավինում է միայն գլխացավի դեպքում, չկա հիվանդություն՝ չկա դեղորայքի նկատմամբ վստահության անհրաժեշտություն։ Եվ ընդհանրապես՝ մարդիկ Աստծուն հիշում են առավելապես ծանր պահերին։ Եթե նկատել եք՝ անգամ հիվանդանոցներին կից մատուռներում, որպես կանոն, առավել հաճախ աղոթում են նրանք, ում հիվանդների վիճակը ծանր է կամ անհուսալի։ Ի վերջո հայտնի խոսք կա, չէ՞․ «կործանվող ինքնաթիռում աթեիստներ չեն լինում»։ 

Հովիկ Աղազարյանի դեպքում էլ նույն բանն է տեղի ունեցել։ Փաշինյանին ճանաչելուն պես կանխազգացել է, թե ինչ աղետներ է նա բերելու Հայաստանի ու Արցախի գլխին, ու այլ բան չի մնացել, քան Հիսուսին հավատալն ու ապավինելը։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   438 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ