...

Եվրադատարանը շառաչուն ապտակներ հասցրեց ՍԴ-ին և Քոչարյանի փաստաբանական խմբին

Եվրադատարանը շառաչուն ապտակներ հասցրեց ՍԴ-ին և Քոչարյանի փաստաբանական խմբին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ  Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ՝ ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի մասին ներկայացրել է այդքան սպասված կարծիքը: Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի թիմը չորս հարց էր ուղղել ՄԻԵԴ-ին, որոնցից գլխավորն այն էր, թե արդյո՞ք  Ռոբերտ Քոչարյանին կարող էր մեղադրանք առաջադրվել Սահմանադրական կարգը տապալելու համար։ 

Միանգամից ասենք, որ Եվրադատարանը չի պատասխանել Սահմանադրական դատարանի չորս հարցերից երկուսին՝ համարելով, որ դրանք անկապ հարցեր են ու որևէ կապ չունեն Ռոբերտ Քոչարյանի դեմ ՝ 2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով ընթացող դատական վարույթների հետ:

Սրանով Եվրադատարանը պարզապես շառաչուն ապտակ է հասցրել Սահմանադրական դատարանին՝ վերջինիս ուղարկած երկու հարցը որակելով անգրագիտություն: Այսինքն, Հրայր Թովմասյանը ՄԻԵԴ-ին հարցեր է ուղարկել՝ առանց հասկանալու կամ խորանալու, որ դրանք Եվրադատարանի հետ կապ չունեն:

Ինչ վերաբերում է Քրեական օրենսգրքում 300.1 հոդվածին (Սահմանադրական կարգի տապալում), որով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել 2008թ. իրադարձությունների համար, ապա ՄԻԵԴ-ը ավելի ծանր ապտակ է հասցրել Քոչարյանի փաստաբանական խմբին: Սրանք ասում էին, որ մեղադրանքը ներկայացվել է 2008-ի դեպքերի համար, մինչդեռ Քրեական օրենսգրքում 300.1 հոդվածը ամրագրվել է 2009-ին, այսինքն, երբ Քոչարյանը մարտի 1-ին սահմանադրական կարգ էր խախտում, այդ հոդվածը չկար, հետևաբար, չի կարելի մարդուն դատել չեղած հոդվածով:

ՄԻԵԴ-ը պատասխանել է, որ Սահմանադրական կարգի տապալումը քրեական հանցագործություն է, ու անկախ նրանից, այդ պահին նման հոդված եղել է, թե՝ ոչ, դրանից չի դադարում լինել քրեական հանցագործություն: Այսինքն, եթե նման հոդված չկա, ուրեմն, ի՞նչ է, ցանկացած ոք կարող է անպատիժ մարդ սպանել կամ իշխանությո՞ւն զավթել: Ու իր ոճրագործությունը հիմնավորի նրանով, թե՝ գիտեք ինչ, լավ եմ անում, սպանում եմ, կամ սահմանադրական կարգ եմ խախտում, դա պատժող հոդված չկա:

Ընդ որում, ՄԻԵԴ-ի պատասխանում կա մի շատ կարևոր պահ. ասում է, սահմանադրական կարգի տապալումը մի հանցագործություն է, որը քաղաքակիրթ, ընդգծում ենք, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան, կարող է պատժվել՝ անկախ ամեն ինչից: Այսինքն, Քոչարյանի փաստաբանական խմբին անուղղակի մեղադրում են վայրենության և քաղաքակիրթ ազգերին ոչ հարիր գործողությունների մեջ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   6878 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ