...

Փրկել շարքային Քոչարյանին

Փրկել շարքային Քոչարյանին

Այսօր Սահմանադրական դատարանում դատավորներ Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը միջնորդել են Ռոբերտ Քոչարյանի՝ 301 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ դիմումը քննել բանավոր ընթացակարգով, սակայն միջնորդությունը չի բավարարվել, և այն կքննվի գրավոր ընթացակարգով:

«ՉԻ». Այստեղ հետաքրքիրն ի՞նչն է. այն բանից հետո, երբ ՍԴ նոր դատավորներ նշանակվեցին, նոր նախագահ ընտրվեց, Հրայր Թովմասյանը ոչ մի նիստի չէր մասնակցել: Բայց հենց Քոչարյանի դիմումը հայտնվեց օրակարգում, անմիջապես ինքն էլ հետը հայտնվեց ու մի հատ էլ միջնորդություն ներկայացրեց:

Առակը ի՞նչ կցուցանե. Հրայր Թովմասյանը չի ընդունում Սահմանադրական դատարանի այս կազմի լեգիտիմությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը գնում է Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և գործով չպարզված այլ հայտնի դեմքերի դիմումների, հարցերի պրոբլեմների լուծմանն ու օժանդակությանը: 

Դրա համար Հրայր Թովմասյանի համար պետք է նոր պաշտոն ստեղծել. ՍԴ-ում Քոչարյանի հարցերով դատավոր: Այ, այսպես արդեն ամեն ինչ տեղն է ընկնում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1825 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ