...

Ֆիդել Կաստրոյի աներձագը

Ֆիդել Կաստրոյի աներձագը

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասել է. «Եթե Հրաչյա Հակոբյանը քաղաքական գործիչ է, ես էլ Ֆիդել Կաստրոյի մորքուրի մարդն եմ»:

«ՉԻ». Մենք էլ ասում ենք՝ Գևորգ Պետրոսյանն ինչո՞ւ դուրս եկավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Բա որովհետև Ֆիդել Կաստրոյի ազգականի մարմնում հեղափոխականի արյուն է հոսում, իսկ Գագիկ Ծառուկյանն ինչ-որ պահի ընդդիմության հեղափոխական շարժումից դուրս եկավ՝ ընտրություններին մասնակցելու համար:

Այսինքն՝ անհամատեղելի են: Հիմա ամբողջ հարցն այն է, թե Ֆիդել Կաստրոյի մորքուրի մարդը ո՞ր կուսակցությանն է միանալու: Ամենահարմարը Դաշնակցությունն է. հերիք չէ՝ յեղափոխական ուժ է, դեռ մի բան էլ պատրաստվում է Քոչարյանին կպնել, իսկ Քոչարյանը հեղաշրջումների մեծ վարպետ է: 

Բայց ինչքան ավելի սիրուն կստացվեր, եթե Գևորգ Պետրոսյանը հայտարարեր, որ ինքն էլ Ֆիդել Կաստրոյի աներձագն է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1053 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ