...

Ֆսյո, վրանները կարող եք հավաքել

Ֆսյո, վրանները կարող եք հավաքել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է. «ՌԴ ԱԳ նախարար Լավրովն այսօր հայտարարեց, որ Արցախի Փարուխ գյուղի հետ կապված խնդիրը կլուծվի, ուշադրություն, ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ արդյունքում:

Եթե սա լեզվի սայթաքում կամ բնակավայրերի շփոթություն չէր, ապա առաջանում է շատ հետաքրքիր ու անսպասելի իրավիճակ:

Հաշվի առնելով այն փաստը, որ Փարուխ գյուղը գտնվում է Արցախում, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի հետ պետական սահմանի դելիմիտացիա պետք է անի ոչ միայն Հայաստանը, այլև Արցախը:

Իսկ դա նշանակում է, որ Լավրովի պնդմամբ, Արցախը Ադրբեջանի հետ պետք է ունենա դելիմիտացված սահման, ինչի արդյունքում կլուծվի ոչ միայն Փարուխից, այլ նաև Շուշիից, Հադրութից և այլ հայկական բնակավայրերից ադրբեջանական զինված ուժերը դուրս բերելու հարցը»:

«ՉԻ». Փրկվանք: Իհարկե Լավրովի ասածը լեզվի սայթաքում չէ: Նա շատ փորձառու դիվանագետ է, ամեն բառի կշիռը գիտի: Ու որ ասել է՝ ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱ, ուրեմն՝ վերջ, Արցախը անկախ է լինելու, Շուշին ու Հադրութը Ադրբեջանը վերադարձնելու է մեզ: 

Եթե այդպես է, ու ընդդիմադիր պատգամավորը հավատում է իր ասածներին, բա էլ միտինգները ինչի՞ եք շարունակում: Այդ վրանները հավաքեք, գնացեք տուն: Հայտարարել էիք, չէ՞, որ էս ազգափրկիչ շարժումը նրա համար եք սկսել, որ Նիկոլը հանկարծ Արցախի նշաձողը չիջեցնի ու զիջումներ չանի: Համարեք, որ ձեր «սփեշըլ միշընը» իրագործված է:

Ահավասիկ, հիմա Լավրովը հայտարարել է, որ հանգիստ եղեք, ադրբեջանցիներին լարելու ենք Փառուխից էլ, Հադրութից էլ, Շուշիից էլ: 

Այնպես որ, հիմա պետք է մտածեք ուրիշ բան փրկելու մասին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   9320 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ