...

Գևորգ Գեորգիսյանի երազը

Գևորգ Գեորգիսյանի երազը

Ինքն ու Էդմոն Մարուքյանը որոշում են գոլֆ խաղալ: Պահի տակ ինքն այնպես է խփում, որ գնդակը թռնում ու  ջարդում է դիմացի տան լուսամուտը: Հակառակի պես այդ տանը մոլի նիկոլական է բնակվում: Դե բայց ճար չկա, մեկ ա, բռնելու է՝ փռի ասֆալտին, ավելի լավ է գնան, մի ձև լեզու գտնեն հետը:

Մտնում են տուն, տեսնում են լուսամուտի ապակին կոտրված, գետնին մի վազ ջարդուփշուր եղած, բազկաթոռին էլ կիսամերկ նստած է իշխանության կողմնակիցը:

- Ընկեր ջան, ներող կլինես, միամիտ եղավ,- ասում է Մարուքյանը:

- Բան չկա, սաղ նորմալ ա: Տեսնո՞ւմ ես ջարդված վազը:

- Հա:

- Ես Ջինն եմ, կկատարեմ քո ուզած երկու ցանկությունը, դու իմ՝ մեկը:

- Խնդիր չկա:

- Դե ուրեմն ասա ցանկությունդ:

- Առաջինը ուզում եմ, որ բոլոր տեղերից ջնջվի և այլևս չվերականգնվի էն հայտնի տեսանյութը, որ ասում եմ՝ կա երրորդ ճանապարհ: Երկրորդը ուզում եմ, որ ջնջվի Գեորգիսյանի տեսանյութը, որտեղ նա թաշկինակով փակում է քիթը:

- Հարց չկա, իմացի արդեն կատարված է: Հիմա իմ հերթն է: Պետք է երեսուն անգամ կտտացնեմ Գեորգիսյանի գլխին:

Մարուքյանը քցում-բռնում է, մտածում, որ քաղաքական դիվիդենտներն ավելի կարևոր են, իսկ Գևորգը մի երկու օր գլուխը կկապի, կանցնի:

«Ջին» հարևանը լավ կտտացնում է իր գլխին և վերջում հարցնում՝ քանի՞ տարեկան է Էդմոնը:

- Մոտ 40,- պատասխանում է ինքը:

- Մեծ տղա է, բայց դեռ հավատում է ջիների գոյությանը:

Արթնանում է Կամազի սիգնալից:

ՎԱՐԿԱՆԻՇ

   4649 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ