...

Գևորգ Պետրոսյանի երազը

Գևորգ Պետրոսյանի երազը

Ինքը նշանակվել է Ավանդական արժեքների պահպանման պետական կոմիտեի (ԱԱՊՊԿ) նախագահ և հիմա անդուլ պայքար է մղում ադաթները խախտողների դեմ:

Օրվա վերջում շեֆին՝ Գ. Ծառուկյանին, զեկուցում է. «Այսօր բերման են ենթարկվել 17 աղջիկներ, որոնց նկատմամբ վարչական արձանագրություն է կազմվել՝ յուբկաները պահանջվող նորմերին չհամապատասխանելու համար: Բոլորի մոտ էլ փեշերը 98 սանտիմետրից կարճ էին: 

Դադարեցվել է 4 հարսանիքի գործունեություն, քանի որ կարմիր խնձոր չեն ունեցել: Մի հարսանիքում էլ խնձորը կանաչադեղնավուն էր, 24 ժամ ենք տվել, որ կարմրացնեն»:

Շեֆը բավարարված թփթփացնում է ուսին. «Ապրես, ազատ ես»: Ինքը դուրս է գալիս վանդակից և մեկնում Կենտրոն՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար: Ահավոր է, ամեն տեղ խախտումներ է տեսնում: Տեսնում է, «Ջազվե» սրճարանում հնչում է Ֆրեդի Մերկյուրիի «Killer Queen» երգը: «Էս ի՞նչ ա, Քուին թողին, համ սեռական ապակողմնորոշում են քարոզում, համ՝ բռնություն ու սպանություն»,- բարկանում է ինքը ու մտնում սրճարան: «Մի հատ վռազ անջատեք էս երգը, տիրոջն էլ կանչեք, տուգանեմ»: Մատուցողուհիներից մեկը մոտենում է ու ականջին ինչ-որ բան փսփսում: «Հա՜, կներեք, չգիտեի: Պադվալ իջնեք, իմ ջերմ բարևները փոխանցեք, շատ լավ մարդ է»:

Շարունակում է ճամփեն, մեկ էլ տեսնում է, հեռվում երկու տղամարդ իրար գրկած, զրուցում են: Խանչալը հանում է, վազելով գնում է, որ դրանց փորը կոխի, մոտենում է, տեսնում՝ Էդմոն Մարուքյանն ու Ալեն Սիմոնյանն են, իրար բռնած, վիճում են: «Արա, դու էդքան չկաս, որ ինձ սպառնաս»,- ասում է Մարուքյանը: «Տո դու վաբշե քաղաքական դաշտում չկաս»,- պատասխանում է Ալենը ու բռնում Էդմոնի օձիքից. «Էդ խըփըմ ե՞ս, այ ժելե»,- ծոր է տալիս Էդմոնը: «Տո դու չէի՞ր, որ 2018-ի ապրիլին վախից սփրթնել էիր»,- վրա է բերում Ալենը:

Ինքը միջամտում է. «Տղերք ջան, մի վիճեք, երկուսդ էլ ճիշտ եք: Կարևորը, որ տղամարդավարի եք վիճում, ձեր քֆուրներն էլ ավանդական են»:

«Էս ո՞վ ա»,- հարցնում է Էդմոնը: «Ո՞նց, մոռացել ե՞ս»,- պատասխանում է Ալենը: «Սա էր, էլի, որ 2009-ին ստորագրել էր Լանցելոտի կոնվենցիան»: 

«Արի ստեղ հլը»,- ասում են Էդմոնն ու Ալենը և դաշինք կազմած հարձակվում իր վրա: 

«Յա՜, տղերք, մի խփեք, ես մեղավոր չեմ, ինձ ստիպեցին, ես ճիշտը սիրող... ականջս բաց թող, շեֆն էր ասել... աաա՜»:

Արթնանում է վանդակում:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ