Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Ժամը 19:00-ին գաղափարախոսական ուղերձով դիմելու եմ ժողովրդին»:
«ՉԻ». Ֆսյո, գաղափարախոսականը խոդի տվեց: Էդ վախենալու է: Որովհետև ուղերձով դիմում է էն ժամանակ, երբ ինչ-որ զիջումներ է անում: Այս անգամ իր աղետները գաղափարախոսական պոզաներով է բացատրելու:
Չնայած, կողքից մեզ հուշում են, որ ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ: Ու որ իրականում գաղափարախոսական փոփոխություն է լինելու. եթե նախկինում ժողովրդից թալանածը հատիկ-հատիկ էին բերում՝ սկսած փտած ավտոյից, վերջացրած ժանգոտած կրպակով, հիմա կիլո-կիլո են հետ բերելու: Կամ գրամ-գրամ: