...

Գագիկ Ծառուկյանը սպառնում է

Գագիկ Ծառուկյանը սպառնում է

«ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիր մրցույթի առաջին փուլը հաղթահարած 21 հեղինակներին մեկ ամիս ժամանակ է տվել՝ արձանի վրա աշխատելու և դրանք իրենց աշխատանքներում արտացոլելու համար». տեղեկացրել է News.am-ը՝ ներկայացնելով Ծառուկյանի բանավոր խոսքից մեկ հատված։ «Սա պատմական հզոր գործ է, ազգի գործ է, որը պետք է մենք ամենալավը լինի։ Կարևորը հանճարեղ մարդիկ ունենք, սա պատմական է լինելու և դարերի պատմություն է ունենալու։ Դրա համար չշտապենք», «Մեր ցանկությունն է, որ ընտրվի ամենագեղեցիկը և ամենահզորը։ Քանի որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, որը պետականորեն ընդունել է քրիստոնեությունը, սա նույնպես մեզ մոտ պետք է լինի առաջինը։ Ազգովի համախմբվելով՝ անելու ենք ամենալավը։ Մենք բոլորին լսում ենք, ոչնչի առաջ չենք կանգնելու, Աստծու տված գործ է, և այն մենք իրականացնելու ենք»,- ասել է Ծառուկյանը։

Արդեն սպառնում է, թե ոչնչի առաջ կանգ չի առնելու։ Դա գիտենք, մի քանի անգամ արդեն Ծառուկյանը հայտարարել է, որ կանգ չի առնելու, ինքն իր վրա անգամ հայհոյանք է սահմանել, հետո կանգ է առել։ Բայց սա այդ դեպքը չէ։ Արձանը լինելու է, մնում է 21 հեղինակները դիմանան դաժան մրցակցությանը և ֆինալ դուրս գան։ Պատմական ֆինալ։ Խեղճն այնքան է շտապում, որ մի քանի դար առաջ է ընկնում ու վստահեցնում, թե արձանը դարերի պատմություն է ունենալու։ Վերադառնանք մեր օրերը կամ Ծառուկյանին վերադարձնենք մեր օրերը՝ հորդորելով դադարեցնել լեզվի բռնաբարությունը։ Պատգամավոր ժամանակ հետը պարապում էին, տեքստերն անգիր անել էին տալիս, կողքից էլ կանանց մի ողջ աստղաբույլ հուշում էր, որ բառը երբ օգտագործի։ Լրիվ բաց են թողել Ծառուկյանին՝ նրան հանձնելով բախտի քմահաճույքին։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1529 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ